Այսօր: Շաբաթ, 28 Նոյեմբերի 2020թ.
Նալբանդայանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.11.20 Նալբանդյան համայնքը իր հարգանքի տուրքը մատուցեց Արցախյան պատերազմի իր նորօրյա հերոսներին

 

   Համայնքի  բնակիչները   մասնակցեցին  Արցախյան  մեր  նորօրյա  հերոսների  հիշատակին  կազմակերպված  մոմավառության  և  ծաղիկների  խոնարհման  արարողությանը, իրենց  հարգանքի  ու    խորին  խոնարհման  տուրքը  մատուցելով  իրենց  կյանքը  հայրենիքին  նվիրաբերած  հերոսներին:

    Հիշենք  բոլորին՝  անուն  առ  անուն.

    Սողոմոնյան  Հենրիկ  Ռաֆիկի

   Մեսրոպյան  Արգիշտի  Սաշայի

    Իսպիրյան  Արշալույս  Գագիկի

23.11.20 Ավարտվել են 14 բնակելի տների շինարարական աշխատանքները
      Պատերազմական  այս  ծանր  իրավիճակում  ավարտին  հասցվեցին   Նալբանդյան  համայնքում  նորակառույց  բնակելի  թաղամասի  14  բնակելի  տների  շինարարական  աշխատանքները:  Արդեն  ամբողջությամբ  կատարվել  են  նաև  ներքին  հարդարման  աշխատանքները,  անցկացվել  է  խմելաջրի  ջրագիծը: Շատ  շուտով  կավարտվեն  նաև    գազամատակարարման  աշխատանքները  և  14  ընտանիքներ  կունենան  սեփական  տանիք: Նորակառույց  թաղամասի  հետ  համատեղ  ամբողջովին  վերակառուցվել  է  ... Մանրամասն
30.10.20 ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ է ,,ՀԱՅԱՍՏԱՆ,, ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻՆ ցուցակը անընդհատ թարմացվում է
Նալբանդյան  համայնքում  իրականացվում  է  դրամահավաք՝ Արցախի  պաշտպանության  համար  ,,Հայաստան,,  համահայկական  հիմնադրամ   փոխանցելու  նպատակով: Ներկայացվում  է  մինչև   հոկտեմբերի  30-ը  գումարներ  տրամադրած  բնակիչների  և  կազմակերպությունների  ցանկը.1.Պետրոսյան Ռաֆիկ Ռազմիկի-120.000դրամ2. Մարտիրոսյան Անդրանիկ Հրանտի - 20.000դրամ3. ՈՒմրոյան Սանասար Սայադի -125.000դրամ4. ՈՒմրոյան Բաղդասար Սայադի -125.000 դրամ5.Ղուկասյան Վիգեն Խաչիկի  - 1000 ԱՄՆ դոլար6. Նալբանդյանի երաժշտական դպրոց -100.000 դրամ7. Սարգսյան  Ռոման  Զոհրաբի -100.000 դրամ8.Հազրոյան Սուրեն Վաչագանի -100.000  ... Մանրամասն
22.10.20 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԿՈՉԸ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՑԻՆԵՐԻՆ

 

     Ելնելով  երկրում  ստեղծված  իրավիճակից,  Նալբանդյան  համայնքի  ղեկավար  Գրիգոոր  Մկրտչյանը  Ս/թ  հոկտեմբերի  22-ին,  ժամը  17.00 Նալբանդյան  համայնքի կուլտուրայի  տանը  հանդես  կգա  հայտարարությամբ: Խնդրվում  է  համայնքի  բնակչությանը՝  հնարավորինս  ներկա  գտնվել  ժողովին:            

15.10.20 Համայնքի նորակառույց թաղամասի ջրամատակարարման ցանցի անցկացում

 

   Համայնքում  կառուցվող  բնակելի  նոր  թաղամասում,  չնայած  ներկայիս  պատերազմական  իրավիճակին,  մեծ  թափով  շարունակվում  է  շինարարությունը: Արդեն  ավարտին  են  մոտենում  բնակելի  տների  ներքին  հարդարման աշխատանքները,  նաև  մեկնարկել  է  թաղամասի  խմելաջրի  ջրամատակարարման  ցանցի   կառուցումը,  որը  կավարտվի  շատ  մոտ  ապագայում:

13.10.20 Պետության կողմից համաֆինանսավորված ծրագրի իրականացում

 

    Նալբանդյան  համայնքում  մեկնարկել  է  2  հատ  40 Կվտ  հզորությամբ  արևային  ֆոտովոլտային  կանանների  տեղադրման  աշխատանքները: Այդ  ծրագրի  իրականացման  պարագայում  կլուծվի  համայնքում  խմելաջրի  առավել  արդյունավետ  մատակարարման  խնդիրը:

12.08.20 Համայնքի ղեկավար Գ. Մկրտչյանի հաշվետվությունը՝ 2020 թ. 1-ին կիսամյակում կատարած աշխատանքների վերաբերյալ

Գ.  Մկրտչյանը  հանդես  եկավ  2020 թ. 1-ին  կիսամյակում  կատարած  աշխատանքների  վերաբերյալ  բովանդակալից  հաշվետվությամբ:

1 2 3 4


Բոլորը
Ավագանու նիստ
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
Հայաստանի համայնքներ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Հայաստանի համայնքներ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Հայաստանի համայնքներ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Հայաստանի համայնքներ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Նալբանդյան

(098)008908

nalbandyan.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner